15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Վաշինգտոնում Էրդողանի ելույթից առաջ բախումներ են տեղի ունեցել /ֆոտո/

Էրդողանի այցը Վաշինգտոն շարունակվում է սկանդալներով ուղեկցվել։ Թուրքիայի նախագահի թիկնապահները նախօրեին հարձակվել էին մարդկանց վրա, ովքեր դժգոհ էին Անկարայի քաղաքականությունից եւ ակցիայով էին դիմավորում Էրդողանին։

Ավելի ուշ էլ Թուրքիայի նախագահի թիկանապահների եւ քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության 40 կողմնակիցների միջեւ են բախումներ տեղի ունեցել Բրուկինգյան ինստիտուտի մոտ, որտեղ Էրդողանը պետք է ելույթ ունենար։

Հավաքվածները տարբեր լոզունգներ են հնչեցրել, թիկնապահներն էլ փորձել են հեռացնել նրանց, ու արդյունքում այնպիսի բախումներ են սկսվել, որ ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել։

Բացի այդ, Էրդողանի թիկնապահնրը փորձել են դեպքի վայրից հեռացնել ամերիկյան Ազգային Հանրային ռադիոյի ներկայացուցիչին, հայտնում է Fox News-ը։

inx960x640

wx1080

 

 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ