01 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱԻ նախարարը

Այսօր տեղի է ունեցել “Օրինաց երկիր” կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որտեղ քննարկվել են 2013թ. մայիսի 5-ին Երևան քաղաքի ավագանու ընտրություններին “Օրինաց երկիր” կուսակցության մասնակցությանն առնչվող հարցեր:

“Օրինաց երկիր” կուսակցության քաղխորհուրդը մեկ անգամ ևս վերահաստատեց երկրում վճռական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը: Կուսակցությունը իր սեփական դերակատարության շրջանակներում անելու է հնարավորինը տարբեր բնագավառներում ընթացող փոփոխություններն էլ ավելի վճռականորեն առաջ մղելու և ժողովրդին հուզող հիմնախնդիրները նախաձեռնողական մոտեցումներով, վճռական ու նորարարական քայլերով լուծելու համար:

“Օրինաց երկիր” կուսակցությունը վերջին 15 տարիներին ակտիվ մասնակցություն է ունեցել թե համապետական և թե տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր ընտրություններին: Կուսակցությունը կարևորում է ՏԻՄ, հատկապես` Երևան քաղաքի ավագանու ընտրությունները, դրանց` կուսակցության մասնակցությունը և տեղական նշանակության խնդիրների լուծմանը մասնակից լինելը, հետևաբար կուսակցության քաղաքական խորհուրդը որոշել է.

1. “Օրինաց երկիր” կուսակցությունը մասնակցելու է Երևան քաղաքի ավագանու` մայիսի 5-ի ընտրություններին.

2. “Օրինաց երկիր” կուսակցության քաղխորհուրդը հաստատել է համամասնական ցուցակի առաջին եռյակը: Ցուցակը գլխավորելու է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար, “Օրինաց երկիր” կուսակցության փոխնախագահ Արմեն Երիցյանը: Ցուցակի երկրորդ հորիզոնականը կզբաղեցնի ՕԵԿ վարչության անդամ Հովհաննես Շահինյանը, երրորդը` բանաստեղծուհի, ուսուցչուհի Սոֆյա Արթենյանը:  

Քաղխորհուրդը քննարկել է նաև ընտրություններին առնչվող կազմակերպչական այլ հարցեր:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ