19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ուրախացեք, տականքներ, առողջականս վատացել է. Պարույր Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ իր առողջական վիճակը վատացել է:

”Եւս մէկ տհաճ օր․․․ Մոտ երեք ժամ ստուգելուց յետոյ մասնագէտներն արձանագրեցին, որ դէպի վատ են գնում առողջական գործերս։ Ուրախացեք, տականքներ, ոճրագործների աջակիցներ, բայց երկար չեք ուրախանալու․․․

Մէկ է, ես վերականգնուելու եմ։ Իսկ եթէ ետ էլ չգամ, ձեր երեխաները մի օր ձեզ նեղն են գցելու, ու դուք պատասխան չեք գտնելու, թէ ինչու ձեզ հաղթանակի հասցրած միակ մարդուն այդպէս միահամուռ դ ա ւ ա ճ ա ն ե ց ի ք․․․

Նայեք ձեր այսօրուա պահուածքին ու կհասկանաք, թէ ինչերով են զբացուած եղել ձեր հայրերն ու պապերը, որ աշխարհի 2-3 տոկոս կազմող հայերը այսօր 0.2 տոկոս էլ չեն կազմում, որ մեր պատմական հայրենիքի միայն 10 տոկոսն է մերը․․․ Եւ մտածեք, ձեր նման ծախու, թուլակամ, բայց եւ ամբարիշտ արարածները պէ՞տք են մարդկութեանը․․․

Իմ ամենասիրած աղոթքն է եղել տարիներ շարունակ՝ Եկմալեանի «ՏԷՐ, ԿԵՑՑՈՅ ԴՈՒ ԶՀԱՅՍ»-ը։ Հիմայ չեմ կարողանում երգել այն․ խորթ ու անտեղի է թւում։

Տէր, դու ասել ես՝ սիրիր մերձաւորիդ, բայց եւ ասել ես՝ խոզերի առաջ մարգարիտներ շաղ չտալու մասին։ Ինչպէ՞ս պարզեմ, սրանց կարելի՞ է մերձաւոր համարել։

Ուժ եւ իմաստութիւն տուր ինձ, Տէր․․․”,-գրել է նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ