07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Որքան է արժեցել միլիարդատեր Գուցերիեւի որդու հարսանիքը

Վերջին օրերին ամենաքննարկվող թեման միլիարդատեր, «Ռուսսնեվթի» սեփականատեր Միխայիլ Գուցերիեւի որդու հարսանիքն է։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այն աչքի ընկավ առանձնակի ճոխությամբ ու շքեղությամբ։

Բրիտանական Daily Mail-ը որոշել է հաշվել, թե որքան է արժեցել հարսանիքը։ Եւ նրանք գնահատել են այն ոչ ավել, ոչ պակաս՝ մեկ միլիարդ դոլար։ Թե ինչպես են նրանք կոնկրետ այդ թվի վրա կանգնել, հայտնի չէ, այդուամենայնիվ պարբերականը նշում է, որ հենց այդքան գումար է ծախսվել 28-ամյա Սաիդ Գուցերիեւի եւ 20-ամյա Խադիջա Ուժախովայի հարսանիքը։

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները նշել էին, որ միայն Սաֆիսա ռեստորանի ծաղկային ձեւավորումն արժեցել է 200 հազար դոլար, Ջենիֆեր Լոպեսի հոնորարը՝ 1,5-5 միլիոն եվրո, տարբեր աղբյուրներ տարբեր թվեր են նշում։

Նշվում է նաեւ, որ հարսի զգեստն արժեցել է 25 միլիոն ռուբլի։

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ