27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Համաշխարհային աստղերը, 25 կիլոգրամանոց շորը, կորցրած մատանին․ «տարվա հարսանիքը» ամփոփելով /ֆոտո, վիդեո/

Ինչպես տեղեկացրել ենք, օրերս Մոսկվայում տեղի է ունեցել «տարվա հարսանիքը»։ Տեղի Սաֆիսա ռեստորանում կայացել է ազգությամբ ինգուշ միլիարդատեր, «Ռուսսնեվթ» ընկերության սեփականատեր Միխայիլ Գուցերիեւի որդու հարսանիքը։
Հարսանիքը վերջին մի քանի օրերին լրատվամիջոցների կողմից ամենաքննարկվող թեման է։ Եւ պատճառն այն ճոխությունն է, որով անցել է այն։ 28-ամյա Սայիդ Գուցերիեւի եւ 20-ամյա Խադիջա Ուժախովայի հարսանիքի վրա միլիոններ են ծախսվել։ Միայն կենդանի ծաղիկներով սրահի եւ ռեստորանի մուտքի արժեքը, համաձայն զլմ-ների, 200 հազար դոլար է եղել։ Խադիջան Elie Saab նորաձեւոթյան տան զգեստով է եղել, որը հատուկ նրա համար պատվիրել են Ֆրանսիայից։ Զգեստը 25 կիլոգրամ է կշռել եւ արժեցել է 30 միլիոն ռուբլի։
Հարսանիքին երգել են Ջենիֆեր Լոպեսը, Սթինգը, Էներիկե Իգլեսիասը, Պատրիսիա Կաասը եւ Ալլա Պուգաչովան։ Միայն Լոպեսի հոնորարը, ըստ տարբեր տեղեկությունների, 1,5-ից 5 միլիոն եվրո է եղել։ 
Հարսանեկան հսկայական ու շքեղ տորթի բարձրությունը 2 մետր է եղել։ 
Հարսանիքին 600 հյուր է ներկա եղել, որոնց թվում՝ Ինգուշեթիայի նախագահը։
Ի դեպ, հարսանիքից հետո հայտնի դարձավ, որ հյուրերից մեկը ռեստորանի զուգարանում է մոռացել իր 100 հազար դոլար արժողությամբ պլատինե մատանին։ Մատանու տերը մինչ օրս չի հայտնվել, հայտնում է LifeNews-ը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ