01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մտրակի 100 հարված` մինչամուսնական սեքսի համար

Մալդիվյան կղզիներում դատավճիռ է կայացվել սկանդալային գործով, որը հարուցված էր անչափահաս աղջկա նկատմամբ: Նրան մեղադրել են մուսուլմանական ավանդույթները խախտելու եւ անբարո պահվածքի համար եւ նախաամուսնական սեքսի պատճառով հրապարակային ծեծի ենթարկել:

Այս որոշումը հատկապես ցինիկ է այն փաստի ֆոնի վրա, որ դատապարտվածը վաղուց կույս չէր, քանի որ նրան պարբերաբար բռնաբարելիս է եղել խորթ հայրը, եւ նա նույնիսկ երեխա է ունեցել այդ մանկապիղծից:

Շարիատի օրենքներով առաջնորդվող դատարանի որոշման համաձայն Մալդիվյան արշիպելագի Ֆեյդհու հեռավոր կղզու 15-ամյա բնակչուհին մտրակի 100 հարված կստանա` որպես մոլորյալ: Բացի այդ, նա նաեւ 8 ամիս ժամկետով տնային կալանքի կենթարկվի:

Չնայած որ դատարանը պետք է հետաձգի պատժի կիրառումը մինչեւ այն պահը, որ դատապարտվածը չափահաս դառնա, սակայն ըստ օրենքի` այն կարելի է կիրառել նաեւ այն դեպքում, եթե դատապարտվածը նման ցանկություն է հայտնում:

Աղջիկը խորթ հորից երեխա է ունեցել 2012-ին, սակայն մանկապիղծն սպանել է երեխային եւ թաղել նրան տան մոտակայքում: Նա 25 տարվա ազատազրկման է ենթարկվել:

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ