29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լատվիայի իշխանությունն փակել է Sputnik–ը

Sputnik Լատվիան պաշտոնական ծանուցում է ստացել ռեսուրսի արգելափակման մասին .lv դոմենային գոտում։ Դոմենը գրանցողի պաշտոնական նամակի համաձայն, որը հղում է անում Լատվիայի ԱԳՆ հարցմանը, «sputniknews.lv դոմենի գրանցումը խախտում է ԵՄ խորհրդի Սահմանափակող միջոցների մասին որոշման պայմանները` կապված Ուկրաինայի անկախության և ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սպառնալիքի հետ»։

Նամակում ասվում է, որ նշված Որոշման նորմերի խախտումը կարող է հիմք դառնալ քրեական պատասխանատվության ենթարկելու համար` համաձայն Լատվիայի Հանրապետության ՔՕ-ի։ «Լատիշերեն լեզվով Sputnik–ը չի խախտել Լատվիայի և ԵՄ–ի գործող օրենսդրության որևէ կետ։ Ռեսուրսի արգելափակումը .lv դոմենային գոտում խոսում է Լատվիայի իշխանության կողմից իրականացվող գրաքննության մասին։ Այսպիսով` Լատվիայի իշխանությունը խախտում է ԶԼՄ–ի` տեղեկատվություն հավաքելու և այն տարածելու իրավունքը», – ասել է Sputnik–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

Sputnik-ը (sputniknews.com) լրատվական գործակալություն է և ռադիո` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն լեզուներով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ