29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

էլեկտրիկին հայտնաբերել են ծառից կախված

Այսօր՝ մարտի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Տարոնիկ գյուղի դաշտամիջյան հատվածում ծառից կախված տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի բաժնի քննիչները՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ, 63-ամյա Սարգիս Սահակյանն էր: Դիակի մոտ հայտնաբերվել է նաև նրան պատկանող Վազ 2106 մակնիշի ավտոմեքենան:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ս. Սահակյանը իրենց գյուղի էլեկտրիկն էր և երեկվանից որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից, ով տանից դուրս էր եկել և չէր վերադարձել, և այդ մասին ոստիկանությանը հայտարարություն էին տվել նրա հարազատները:

Ս. Սահակյանն ամուսնացած էր, խնամքին ուներ 1 տղա, 1 աղջիկ:

Մանրամասը` shamshyan.com կայքում

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ