24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչու է նորից քննադատվում եկեղեցին

Օրերս լրատվամիջոցներում տարածվեց տեղեկատվություն, որ Հաղարծինի վանական համալիր տանող ճանապարհին արգելափակոց են (шлагбаум) տեղադրել և վերև բարձրացող յուրաքանչյուր մեքենայից 300 դրամ գումար են գանձում:

Դիլիջանցիները սա համարում են  հերթական գումարներ կորզելու տարբերակ: Այս առնչությամբ Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը հայտարարություն է տարածել.

«Հարգելինե՛րս,

Վերջին օրերին մի քանի հոգիների կողմից շահարկվում է Հաղարծինի վանքում քաղաքակիրթ եղանակով ավտոկայանատեղի ստեղծելու գաղափարը, որը տեղի է տվել անհիմն մեկնաբանությունների: Այս առումով հարկ ենք համարում անդրադառնալ և մի քանի լուսաբանումներ սփռել, որոնք, կարծում ենք, վերջ կդնեն նման խոսակցություններին: Ցավում ենք, եթե որևէ մեկին անհարմարություն է պատճառվել, և բնականաբար բոլոր թերությունները կշտկվեն, որպեսզի ապասարկումը լինի բարձր մակարդակով: Անշուշտ, մենք պարտք չենք համարում պատասխանելու հայհոյալից ու այլանդակ մեկնաբանություններին ու մեկնաբաններին, այլ պարզապես պատասխանատվություն ենք կրում հստակ կերպով առանց խուսափելու բացատրություններ տալ վերոբերյալի մասին.

  1. Ավտոկայանատեղին ստեղծվել է տարածքում անխափան երթևեկությունը ապահովելու և անհարկի խճողումներից խուսափելու նպատակով, որոնք հատկապես ծանրաբեռնված օրերին պարզապես անընդունելի են:
  2. Ստեղծվել է լայն հնարավորություն մեքենաների կայանման համար ամբողջ տարածքի երկայնքով: Այս ճանապարհով նաև հսկվում են մեքենաները, որի միջոցով հնարավորինս կկանխվեն տեղի ունեցող գողությունները և վնասները:
  3. Հատուկ ծառայություն է սահմանված հաշմանդամների կամ ֆիզիկական տկարություն ունեցող անձանց համար մեքենաները մինչև գրեթե վանքի բակում կայանելու եղանակով:
  4. Միևնույն ժամանակ բարեկարգվում է ամբողջ վանքի տարածքը՝ մաքրելով աղբից և թափոններից՝ հանգստավետ միջավայր ստեղծելով բոլորի համար
  5. Պայմանագիր է կնքվել քաղաքապետարանի աղբահանության ընկերության հետ, որպեսզի ամբողջ տարածքը լինի բարվոք և աղբազերծ վիճակում:
  6. Նախկինում մեկը մյուսի վրա՝ երկկողմանի կայանող մեքենաները լինելու են միակողմանի կայանմամբ, որով կկանխվեն նաև հնարավոր վթարները, որոնք շատ հաճախ պատահում են տվյալ տարածքում:
  7. Տարածքը սպասարկվում է հատուկ կազմակերպության կողմից, որը տրամադրում է համապատասխան կտրոններ:
  8. Սահմանվել է 300 դրամ վարձավճար անժամկետ կայանման համար, որով կվճարվեն սպասարկման ծախսերը:
  9. Հստակ հաշվարկներ չունենալով հանդերձ՝ մենք ի նկատի ենք ունեցել նաև մեր կրելիք նյութական վնասները, որոնք կարող են ծագել սպասարկման ծախսերը վճարելու հետևանքով:
  10. Եվ վերջապես, նպատակը տարածքում կարգ ու կանոն հաստատելն է և քաղաքակիրթ, բարեկիրթ սպասարկման միջոցով մարդկանց հանգիստն ապահովելը:

Վերստին հաստատում ենք մեր պատրաստակամությունը մանրամասն բացատրություններ ներկայացնել բոլոր նրանց, ովքեր դրական մտահոգություններ կունենան այս առումով: Մեր նպատակը և ցանկությունը մեր ժողովրդին բարենպաստ և բարեկարգ պայմաններով ապահովելն է, ինչպես նաև պատշաճ ներկայանալ օտարերկրացի զբոսաշրջիկներին և այլ միտումներ բացարձակ չունենք:

Հայցու՛մ ենք ձեր ներողամտությունը սպասարկման որևէ անհարմարության համար և շնորհակալությու՛ն ըմբռնման և համագործակցության համար:

Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ