15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Օբաման մերժել է Էրդողանի՝ անձնական հանդիպման խնդրանքը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ անձնական հանդիպման առաջարկը, հայտնում է The Wall Street Journal-ը։ Սպիտակ տնից հայտնել են, որ «Էրդողանի հետ երկկողմանի բանակցությունների անհրաժեշտություն չկա»:

Ավելի վաղ Էրդողանը Օբամային հրավիրել էր միանալ իրեն` Մերիլենդում թուրքական մզկիթի բացման արարողության ժամանակ:

«Միջուկային գագաթաժողովի շրջանակում Վաշինգտոն այցին Էրդողանի հետ հանդիպելուց Օբամայի հրաժարվելու մասին որոշումը պետք չէ ընկալել որպես արհամարհանք, քանի որ նախագահներն առաջ հանդիպել էին նոյեմբերին Թուրքիայում G20 գագաթաժողովի ժամանակ եւ հեռախոսազրույց ունեցել փետրվարին», -հայտնել են Սպիտակ տանը:

Մերիլենդում մզկիթի շինարարությունը, որի բացումը պետք է կատարի Էրդողանը, ֆինանսավորվել է Անկարայի կողմից:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ