ՀՀԿ-ն հիմա էլ գործադիրի նիստ է հրավիրել /լրացված/
Մոտ կես ժամ առաջ ավարտվեց ՀՀԿ խորհրդի նիստը: Դրսում անհամբերությամբ սպասող լրագրողներն այդպես էլ չկարողացան դուրս եկողներից իմանալ, թե ինչ հարցեր են քննարկվել: Միայն ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը հասկանալով իր նախկին գործընկերներին՝ ասաց, որ կադրային հարցեր չեն քննարկվել նիստում: Այլ մանրամասներ նա չբացահայտեց:
Այս պահին ընթանում է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը:
ժ.20.15
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դուրս գալով՝ ասաց, որ մարզպետների պաշտոնանկությունների հարց չի քննարկվել: Նրա խոսքով, քննարկվել են դիտորդական կազմակերպությունների եզրակացությունները: “Իսկ նախագահի տրամադրությունը լավ է եղել”,-ասաց մարզպետը՝ հեռանալով:
20.25
Արարատի մարզպետն էլ տեսնելով, որ դրսում լրագրողներ են սպասում, դուրս չեկավ ՀՀԿ կենտրոնական գրասենյակի շենքից: Նա հետ գնաց եւ բարձրացավ երկրորդ հարկ:
20.27
ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանն էլ ասաց, որ նախագահը գոհ էր ընտրությունների արդյունքից, իսկ թաղապետերի փոփոխություններ չեն լինի, եթե իհարկե, ինչ-ինչ պատճառով դիմում չգրեն: