22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Շոկ. ծնողները խեղդել են նորածնին

Նիժնի Նովգորոդում երիտասարդ զույգը լոգարանում խեղդել է իրենց նորածին որդուն պարտքերի պատճառով։ Հանցագործությունն արվել է դեռ այս տարվա սկզբին, սակայն իմացվել է միայն այսօր, երբ հայտնաբերել են փոքրիկի մարմինը։

26-ամյա Վալերիայի հղիությունը ցանկալի չէր, նա 9 ամիսների ընթացքում ոչ մի անգամ բժշկի չի գնացել։ Ծննդաբերել է տանը, առանց որեւէ մեկի օգնության։ Չնայած ամեն ինչին՝ տղան բացարձակ առողջ է լույս աշխարհ եկել՝ հունվարի 31-ին։

Ամուսինները որոշել են հրաժարվել երեխայից՝ նրան սպանելով։ Ընդ որում, նրանք դա արել են առանձնակի դաժանությամբ՝ մի քանի փորձից։ Նախ փորձել են խեղդել բարձով, ապա լոգարանում ջրում են խեղդել։

 

Ապա նրանք երեխայի դին տարել են անտառ ու այնտեղ թողել։

Իրենց արարքը ամուսինները բացատրել են նրանով, որ պարտքեր ունեին, չէին աշխատում եւ հազիվ դստեր հոգսերն էին կարողանում հոգալ։

Ամուսինները ձերբակալվել են, նրանց դուստրը տեղափոխվել է մանկատուն։

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ