Լքված գերեզմանոց` Սյունիք /վիդեո/
Միայն Սյունիքի մարզում մի քանի տասնյակ ընկերություններ ունեն հանքարդյունաբերությամբ զբաղվելու լիցենզիա, դրանցից մի մասը որոշ ժամանակ աշխատելուց հետո դադարեցնում են իր գործունեությունը,բայց քանի որ պաշարները չեն ավարտվել ռեկուլտիվացիա չի արվում:
Syunikonline.am լրատվական կայքը գրում է, որ ստեղծված վիճակի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում: Հարցի լուծումը օրենսդրական փոփոխություն է պահանջում, քանի որ օրենքը պահանջում է ռեկուլտիվացվիա անել միմիայն պաշարները սպառված լինելու դեպքում, իսկ Կավարտի դեպքում պաշարները սպառված չեն պարզապես հանքարդյունաբերողն է դադարեցրել շահագործումը:
Արդյունքում Սյունիքը հավակնում է դառնալ լքված հանքավայրերի գերեզմանոց: