29 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Տաքսիստի շնորհիվ Բրյուսելում հերթական ահաբեկչությունն է կանխվել

Բելգիայի ոստիկաններին հաջողվել է պայթուցիկ նյութ գտնել ու վնասազերծել Բրյուսելի օդանավակայանում, ինչպես նաեւ Սկարբեկ թաղամասի բնակարաններից մեկում՝ աչալուրջ տաքսիստի շնորհիվ։

Տաքսու վարորդը ուղեւորների է տեղափոխել օդանավակայան, որոնք իրեն կասկածելի են թվացել։ Նա անմիջապես զանգել է ոստիկանություն, գրում է ria.ru-ն։

Վարորդն ասել է, որ ուղեւորները տարօրինակ պայուսակներ են տեափոխել օդանավակայան, հենց այդ զանգի հիման վրա էլ ոստիկանները ժամանել են օդանավակայան ու պայթուցիկ նյութ հայտնաբերել։ Ոստիկանները նաեւ այն բնակարան են գնացել, որտեղից տաքսիստը վերցրել էր ուղեւորներին ու այնտեղ էլ պայթուցիկ նյութեր հայտնաբերել։

Հիշեցնենք, որ նախօրեին Բրյուսելի օդանավակայանում ու մետրոյում ահաբեկչական ակտեր են տեղի ունեցել, որոնց արդյունքում տասնյակ մարդիկ են զոհվել։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ