25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայ տղամարդուն ԱՄՆ-ում կարող են մահապատժի ենթարկել

Լոս Անջելեսի բնակիչ 33-ամյա Ներսես Արթուր Գալստյանը մեղավոր է ճանաչվել 4 հոգու սպանության մեջ։ Նա նաեւ մեղավոր է ճանաչվել զենքի ապօրինի կրման, բռնի հանցագործությունների և սպանության փորձի մեջ, ինչը հնարավորություն է տալիս դատախազությանը մահապատժի միջնորդություն ներկայացնել ատենակալներին, որոնք այդ հարցով կհավաքվեն արդեն մարտի 28-ին, գրում է Los Angeles Times-ը:

Նշվում է, որ դատախազները մտադիր են նրա համար մահապատիժ պահանջել մարտի 28-ին կայանալիք դատական նիստի ժամանակ։

Ինչպես պարզվել է, 2010 թվականին հայ ընկերները ռեստորանում իրենց մահացած ընկերոջ հիշատակի արարողությանն էին, երբ մտել էր Ներսես Գալստյանը, վեճ սկսել։ Ապա նա դուրս էր եկել, մեքենայից վերցրել զենքը, վերադարձել եւ կրակոցներ արձակել։ Արդյունքում մահացել են  25-ամյա Հայկ Եգնանյանը, 31-ամյա Վարդան Թոֆալյանը, 26-ամյա Սարգիս Քարաջյանը և 28-ամյա Հարութ Բաբուրյանը։ Երկու այլ անձինք վիրավորվել են։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ