16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Լերա Կուդրյավցեւան համացանցում տեղադրել է իր երիտասարդության գաղտնիքը /ֆոտո/

Հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւան, ով արդեն 41 տարեկան է, շատ ավելի երիտասարդ տեսք ունի, սակայն նա մշտապես նախընտրում է չխոսել իր երիտասարդության գաղտնիքի մասին: 

Լերայի երկրպագուները հաճախ են նրանից հետաքրքրվում` ինչ հատուկ սննդակարգ է նա օգտագործում նման լավ տեսք ունենալու համար: Հոգնելով նման հարցերից` հաղորդավարուհին իր միկրոբլոգւոմ տեղադրել է իր ամենօրյա սննդի նկարը: Լուսանկարների տակ նա նաեւ մեկնաբանություններ է գրել `”բորշչը ես եմ պատրաստում” եւ “ահա եւ մետրոյի մոտակայքից շաուրմա եմ գնել, ուտում եմ մեքենայում”:

Պարզվում է, որ Լերան դիետոլոգների խորհուրդներից եւ կանոններից ընդհանրապես չի օգտվում: Նա երբեք չի նախաճաշում, օրվա ընթացքում մշտապես մրգեր է ուտում եւ թեյ խմում, իսկ երեկոյան ոչնչով չի սահմանափակվում եւ ուտում է իր սիրելի ուտելիքներից ցանկացածը: Հաղորդավարուհին իրեն թույլ է տալիս ուտել ոչ միայն աղցաններ, փլավներ, քաղցրավենիք, այլ նույնիսկ` շաուրմա: Սակայն զարմանալի ձեւով դա որեւէ կերպ չի ազդում նրա կազմվածքի եւ դեմքի թարմության վրա: 

Լերան եւս մեկ վնասակար սովորություն ունի` ծխելը: “Ամեն անգամ, երբ ես փորձում եմ թողնել այն, կյանքն ինձ ասում է` “այ քեզ սթրես, շարունակիր”,-այսպես է բացատրել իր թուլությունը Լերան:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ