28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Գասպարին պայքարի մի տարբերակ ունի

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով դատական նիստն այսօր էլ առանձնացավ միջադեպով:

Վարդգես Գասպարիի պաշտպան Տիգրան Եգորյանն փորձեց  դատավորից պարզել, թե արդյոք նա փոխե՞լ է  իր որոշումը Գասպարիին 6 ժամով դատական նիստերից հեռացնելու մասին։

Դատավոր Նելլի Բաղդասարայանը  չպատասխան հարցին, իսկ Գասպարին այս ընթացքում որոշեց կրկին պառկել՝ նշելով, որ դատավորի՝ իր նկատմամբ իրականացվող խոշտանգումների դիմաց մնում է պառկելը։

Դատավորը մի քանի անգամ նախազգուշացրեց Գասպարիին անհարգալից չգտնվել: Ավելի ուշ որոշում կայացրեց  6 ժամով Գասպարիին հեռացնել  նիստերի դահլիճից։

Տիգրան Եգորյանը փորձում էր միջնորդությամբ հանդես գալ, սակայն դատավորը թույլ չէր տալիս՝ դա համարելով անհարգալից վերաբերմունք։

Դատավոր  Նելլի Բաղդասարյանը նշեց, որ գնում է  խորհրդակցաան սենյակում՝ Եգորյանի վերաբերյալ որոշում կայացնելու համար։

Այս ընթացքում Գասպարին պառկեց դահլիճում:

«Ես ոչ մի կարծիք հիմա չեմ կարող հայտնել: Արդեն երրորդ օրն է նույն սանկցիան է իմ դեմ կիրռվում։ Դա ուժի ցուցադրման մեթոդ է իմ հանդեպ, ցավում եմ , բայց իրողություն է: Տարիներ առաջ իմ պաշտպան Մուշեղ Շուշանյանի հանդեպ էլ նմանատիպ վերաբերմունք ցուցաբերվեց, բանը հասավ նրան, որ լիցենզիայից զրկեցին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ընդգծեց Գասպարին:

Գասպարին տեղեկացրեց, որ ինքը ընտրել է պայքարի անմեղ տարբերակ և շարունակելու է  պայքարել նույն եղանակով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ