18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Արքայազն Հարրին կրկին սիրախաղով է զբաղված /ֆոտո/

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին, ով սրտակերի եւ երեկույթների սիրահարի համբավ ունի, կրկին բամբասանքների առիթ է տվել: Հարրիին բարում նկատել են ամերիկացի երգչուհի եւ մոդել Էշլի Ռոբերթսի հետ:

Սակայն սիրախաղից այն կողմ “Pussycat Dolls”-ի նախկին սոլիստուհու հետ գործը չի անցել, քանի որ երեկոյի շարունակությունը Հարրին անց է կացրել ընկերների հետ: Նրա հետ զվարճանալիս են եղել արքայադուստր Բեատրիսը եւ բրիտանացի աստղեր Հյուգո Թեյլորն ու Սփենսեր Մեթյուսը:

Որոշ ժամանակ առաջ պապարացցիները խոսում էին արքայազնի եւ դքսուհի Քեյթ Միդլթոնի քրոջ` Փիփա Միդլթոնի սիրավեպի մասին, սակայն այդ տեղեկությունը չհաստատվեց: Հարրին դեռեւս ակտիվ փնտրտուքների մեջ է եւ նույնիսկ դժգոհում է, որ կնոջ որոնումներն իր համար ծանր պարտականության են վերածվել: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ