28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Բաղնիք-զուգարանները բնակարան դարձրած ուզում են պետությունից պոկեն

Սիսակյան 3 չարչրկված հասցեի շուրջ շարունակվում են բորբոքվել կրքերը: Շենքը դեռ 2007 թվականին ճանաչվել էր վթարային և ներառվել Երևանի քաղաքապետարանի վերաբնակեցման ծրագրում: Բոլորովին վերջերս 4-րդ կարգի վթարային  այս շենքի 80 բնակիչներ ստացել էին նոր բնակարաններ: Թվում էր, պետք է գոհ լինեին հանրակացարանի  թե բնակիչները և թե քաղաքային իշխանությունները, սակայն շենքի 6 բնակիչ հրաժարվում են ստանալ իրենց հասանելիք բնակարանները և պնդում են, որ ոչ թե մեկ, այլ երկու բնակարան պետք է ստանան, քանի որ ըստ փաստաթղթերի` տիրապետել են ոչ միայն  օրինակ` 10, այլ նաև 10 ա բնակարանները:

Հակառակն են պնդում Սիսակյան 3 շենքի մյուս բնակիչները:

«Վերցրել են ընդհանուր օգտագործման բաղնիքները, զուգարանները ու սարքել են իրենց բնակարան, կեղծ թղթեր են հանել ու ուզում են պետությունից հավելյալ բնակարան պոկել»- վրդովված ասում է շենքի բնակիչ Լիլիթ Քոչարյանը, ինչը հաստատում են մյուս բնակիչները:

«Եթե սա վերաբնակեցման ծրագիր է և բոլոր բնակիչներին հասնում է նույնքան քառակուսի, որքան տիրապետել են վթարային հանրակացարանում, ինչու իրենցից մի քանիսը անօրինական ու կեղծ փաստաթղթեր ձեռք բերելով` պետք է  ստանան մի քանի բնակարան», – ասում են բնակիչները և հավելում, որ արդեն դիմել են Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին հավատով, որ կեղծիքը կբացահայտվի և հավասար իրավունքներով բոլոր բնակիչները կզբաղեցնեն իրենց հասանելի քառակուսիները:

Հակառակ դեպքում շենքի բնակիչները պատրաստվում են հրաժարվել նոր բնակարաններից և գործը հասցնել իրավապահ մարմիններին:

12795265_1561240814188415_980251604350868009_n

12806186_1561226824189814_515628187157903077_n

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ