06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

2050 թվականին մարդկությանը սպառվում է սննդի սուր պակաս. WWF

Եթե Երկրի բնակչությունն աճի այնպես, ինչպես այսօր, իսկ սննդի արտադրության եղանակները եւ մարդկանց սննդային նախապատվությունները չփոխվեն, ապա 2050 թվականին մարդկությունը սննդի սուր պակաս կզգա:

Այդ մասին ասված Է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կողմից պատրաստված զեկույցում:

«Արդեն այժմ գյուղատնտեսության կարիքների համար օգտագործվում Է այն հողերի 50 տոկոսը, որտեղ հնարավոր Է բուսականության աճումը: Ըստ որում սննդի արտադրությունն այն հիմնական գործոններից մեկն Է, որն ազդում Է շրջակա միջավայրի վրա՝ շատ դեպքերում կերպափոխելով այն»,- նշում են «Համաշխարհային պարենային համակարգի վերլուծություն» զեկույցի հեղինակները, որը WWF-ի համար պատրաստել Է Metabolic ընկերությունը:

ՌԻԱ Նովոստին հաղորդում է, որ զեկույցում նշված է, թե ամբողջությամբ վերցված սննդի արտադրության ժամանակ գոյանում Է բոլոր ջերմոցային գազերի 25 – 30 տոկոսը, որոնք հանգեցնում են կլիմայի փոփոխություների:

Ըստ որում մարդու կողմից օգտագործվող ջրային պաշարների 69 տոկոսը վերցվում Է հենց գյուղատնտեսության կարիքների համար, մինչդեռ քաղցրահամ ջուրը կազմում Է Երկրի ամբողջ ջրի ընդամենը 3 տոկոսը: Ընդգծված Է, որ, ՄԱԿ-ի Պարենավորման եւ գյուղատնեսական կազմակերպության (FAO) տվյալներով՝ այսօր սննդի արտադրանքի 31 տոկոսը պարզապես դեն Է նետվում:

Մարդու համար պիտանի սննդի տարեկան «կորուստները» գնահատվում են 1,3 միլիարդ տոննա: Մինչդեռ աշխարհում 795 միլիոնի Է հասնում այն մարդկանց թիվը, ովքեր հաճախ թերասնվում են: Դեն նետվող սննդի նույնիսկ քառորդ մասը բավական Է բոլոր այդ մարդկանց կերակրելու համար:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ