22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Սկանդալ՝ նախագահի մահացած երեխայի հետ կապված

Բոլիվիայում քաղաքական սկանդալ է հասունացել։ Իշխանությունները մտադիր են ստուգել հայտարարությունը, համաձայն որի՝ նախագահ Էվո Մորալեսի երեխան նրա նախկին կնոջից՝ Գաբրիելա Սապատայից, չի մահացել, ինչպես պնդում էր նախագահը։

Այդ մասին հայտարարել է երկրի կորուպցիայի դեմ պայքարի նախարար Լեննի Վալդիվիան

«Իբր կառավարություն՝ մենք անհանգստացած ենք այդ պնդումներով եւ պնդում ենք՝ եթե երեխան ողջ է, ինչպես հայտարարում են, թող 24 ժամվա ընթացքում ապացույցներ ներկայացնեն»,- հայտարարել է նախարարը։ Նա ընդգծել է, որ երկրի ղեկավարը չի խաբել Բոլիվիայի ժողովրդին, նա իսկապես վստահ է, որ տղան մահացել է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մորալեսը խոստովանել էր, որ 2005-2007 թվականներին կապ է ունեցել Սապատայի հետ, իրենց որդի են ունեցել, սակայն շուտով երեխան մահացել է։

Իսկ ահա շաբաթ օրը կնոջ մորաքույրը հայտարարել էր, որ նախագահը ստել է, եւ երեխան չի մահացել։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ