19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Նախարարը թմրամիջոցներով տեռորի է ենթարկել

Գաբալայի շրջանի (Ադրբեջան) Քյոթուքլու գյուղից  մոտ 25 բնակիչ  նախօրեին երեկոյան փորձել է  հատել ԼՂՀ հանձնվելու հայկական կողմին: Այս մասին տեղեկացրեցին ադրբաջանական լրատվամիջոցները:

Ինչպես գրում է minval.az-ը վերջիններս սպիտակ դրոշներով մոտեցել են շփման գծին, սակայն ադրբեջանցի իրավապահները շրջապատել են խմբին:

Նշվում է նաեւ, որ պատճառը տեղի իշխանություններն են, ավելի կոնկրետ` Նաբիեւների գերդաստանը: Բողոքավոր քյոթուքլուցիները հայտնել են, որ Նաբիեւները հանիրավի մեղադրում են գյուղի մի շարք երիտասարդների, հետապնդում եւ հալածում նրանց:

Ադրբեջանի հարկային նախարարի խորհրդական Գարա Նաբիեւը եւ նրա ազգական Իքրամ Նաբիեւը վերահսկողության տակ են առել ողջ շրջանը: Նրանք դիտմամբ թմրանյութեր են գցում բնակիչների տները, ապա այդ մասին տեղեկացնում  ոստիկաններին:

Միջադեպից հետո «սահմանախախտ» ադրբեջանցիներին ուղեկցել են  Աղդամի ոստիկանական բաժանմունք:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ