ՖԻՖԱ-ի նախագահ է ընտրվել Ջանի Ինֆանտինոն
Միջազգային Ֆուտբոլի Ֆեդերացիաների Միության՝ ՖԻՖԱ-ի նախագահ է ընտրվել Ջանի Ինֆանտինոն: Քվեարկության երկրորդ փուլում ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղարը հավաքել է 115 ձայն, իսկ շեյխ Սալման բեն Իբրահիմ Ալ Խալիֆան՝ 88 ձայն:
Ավելի վաղ անցկացված քվեարկության ընթացքում ՖԻՖԱ-ի նախագահ առաջին փուլով չէր ընտրվել: Թեկնածուներից որեւէ մեկը չէր հավաքել ձայների 2/3-ը, ինչն անհրաժեշտ էր առաջին փուլում հաղթելու համար:
Քվեարկության առաջին փուլում Ջանի Ինֆանտինոն ստացել էր 88 ձայն, շեյխ Սալման բին Իբրահիմ Ալ Խալիֆան՝ 85 ձայն, Ալի բին Ալ Հուսեյնը՝ 27 ձայն, ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Շամպանը՝ 7 ձայն:
Քվեարկության երկրորդ փուլում հաղթելու համար անհրաժեշտ էր ստանալ քվեարկությանը մասնակիցների կեսից ավելիի քվեները՝ ոչ պակաս քան 104 ձայն:
Նշենք նաեւ, որ Ցյուրիխում են նաեւ Հայաստանի պատվիրակությունը, եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նույնպես քվեարկել է Ինֆանտինոյի օգտին: