Լուկաշենկոն շփոթել է Պուտինին Մեդվեդեւի հետ /վիդեո/
Նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն չգիտես ինչու նրան վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ է շփոթել։
«Հարգելի Դմիտրի Անատոլեւիչ»,- ողջունելով Պուտինին՝ ասել է Լուկաշենկոն։ Ի պատասխան՝ Պուտինը կատակել է՝ ասելով․ «Ճիշտ եք ասում, բոլոր փողերը այնտեղ են»՝ ի նկատի ունենալով, որ երկրի բոլոր ֆինանսներով կառավարությունն է զբաղվում։
Լուկաշենկոն էլ արդարացել է՝ ասելով, որ պարզապես քիչ առաջ երկար զրուցում էր Մեդվեդեւի հետ, այդ պատճառով ռեֆլեքսորեն նրա անունն է տվել։