Քանի տարի է ապրում սերը
2 հազար երիտասարդ զույգերի շրջանում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սերն իսկապես ապրում է 3, իսկ որոշ դեպքերում` 3.5 տարի: Համատեղ կյանքի 3.5 տարուց հետո ամուսինները կորցնում են ռոմանտիկան` դադարում են միմյանց սեր խոստովանել, առանձին են ընթրում, միմյանց հետ զրուցելու թեմա չեն գտնում, տանը տգեղ հագուստ են կրում, քնելը գերադասում են սեքսից, քնում են տարբեր ժամերի եւ նույնիսկ տարբեր տեղերում:
Հոգեբանները պնդում են, որ համատեղ կյանքի 4-րդ տարին լուրջ փորձություն է: Այդ ժամանակ մեծ է ընտանիքի խարխլման հավանականությունը, քանի որ ամուսիններն սկսում են միմյանց ընդունել որպես պարտադրանք, դադարում են միմյանց հաճելի պահեր պարգեւել եւ այլեւս չեն թաքցնում իրենց վատ կողմերը: