14 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Աստղային անունները շուտով կհայտնվեն շշերի վրա

Հոլիվուդի ամենահայտնի զույգը` Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը, որոշել են զբաղվել սեփական` վարդագույն գինու արտադրությամբ: Աստղային անունները շուտով կհայտնվեն շշերի վրա:

2011-ին ամուսինները կալվածք գնեցին Ֆրանսիայի հարավում, որը մինչ այդ վարձակալում էին: Հենց այնտեղ էլ աճեցված խաղողից  նրանք հույս ունեն ստանալ “լավագույն գինին Պրովանսում”: 

Ենթադրվում է, որ գինին սպիտակ ջրաշուշանի համով կլինի` ելակի եւ ազնվամորու համային երանգներով: Գինին հնարավոր կլինի գնել այս տարվա մարտին:

Փիթը եւ Ջոլին առաջին գինեգործները չեն հոլիվուդյան աստղերի շարքում: Ալկոհոլային խմիչքների իրենց ապրանքանիշերն ունեն Դրյու Բերիմորը, Ռիչարդ Գիրը եւ Ջորջ Քլունին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ