16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Պուտինն ու Ռոուհանին քննարկել են Սիրիայում հրադադարի վերաբերյալ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախաձեռնությունները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Այդ մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Հիմնական ուշադրությունը հատկացվել է սիրիական խնդրին, մասնավորապես, այն նախաձեռնությունների ու առաջարկությունների քննարկմանը, որոնք տեղ են գտել Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համատեղ հայտարարության մեջ»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Երկու երկրների ղեկավարները նշել են Ռուսաստանի եւ Իրանի հետագա համատեղ աշխատանքի կարեւորությունը սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերում, ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժացուցակում ներառված ԻՊ-ի, «Ջեբհաթ ան Նուսրա»-ի եւ  ահաբեկչական այլ կազմակերպությունների դեմ վճռական պայքարի շարունակումը:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ