13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչ է կատարվում տիեզերքում. աստերոիդի երկրային ճամփորդությունը. /վիդեո/

2012 DA14 աստերոիդը փետրվարի 15-ի երեկոյան մոտեցել է Երկրին եւ կրկին հեռացել: Այն անցել է ուղիղ գիտնականների հաշվարկած հետագծով: Մաքսիմալ մոտեցման պահը 23.25-ին է եղել: Երկրի մակերեւույթի եւ աստերոիդի միջեւ հեռավորությունը` ինդոնեզիական Սումատրա կղզու ծայրամասերում` Հնդկական օվկիանոսում, 27.7 հազար կմ է եղել:

NASA-Ն հեռարձակել է աստերոիդի` աշխարհի տարբեր աստղադիտարաններից օնլայն ռեժիմով ստացված շարժումները: 

Հիշեցնենք, նախօրեին նմանատիպ մի դեպք էլ տեղի ունեցավ Չելյաբինսկի մոտ` վիթխարի երկնաքար էր պայթել, որի հետեւանքով ավելի քան հազար մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Որեւէ կապ աստերոիդի եւ չելյաբինսկյան երկնաքարի միջեւ չկա: Դրանք երկրին են մոտեցել տարբեր ուղղություններից:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ