10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ամուսնացել է երկվորյակ քրոջն սպանողի հետ

Արգենտինացի կինն ամուսնացել է իր երկվորյակ քրոջն սպանողի հետ, հաղորդում է “Associated Press”-ը:

Սուրբ Վալենտինի օրը 23-ամյա Էդիտ Կասասն ամուսնացել է Վիկտոր Սինգոլանիի հետ: 2 տարի առաջ Սինգոլանին սպանել է Էդիտի քրոջը` Ջոաննային` կրակելով նրա կրծքավանդակին: Վիկտորը եւ Ջոաննան հանդիպելիս են եղել երկար ժամանակ, որից հետո աղջիկը հեռացել է Վիկտորից: 2 տղամարդուն էլ դատարանը հարցաքննության է կանչել, սակայն մեղավոր է ճանաչվել Սինգոլանին, ում 13 տարվա ազատազրկման են ենթարկել: Էդիտը շարունակել է շփվել Սինգոլանիի հետ` պնդելով, որ նա մեղավոր չէ:

Ամուսնության գրանցման ժամանակ վրդովված ամբոխը հավաքվել է ամուսնությունների գրանցման գրասենյակի մոտ` դատապարտելով Էդիտի որոշումը: Նրանք քարեր եւ հավկիթներ են նետել շենքի վրա: Այդ պատճառով էլ հարսնացուն ստիպված  է եղել մի քանի ժամ սպասել` շենքից անվտանգ դուրս գալու համար: Արարողության ավարտից հետո ոստիկանները Սինգոլանիին կրկին բանտ են տարել:

Աղջկա մայրն ասել է, որ հավանություն չի տալիս նրանց ամուսնությանը, քանի որ վախենում է, որ Էդիտին եւս սպառնում է իր մյուս դստեր ճակատագիրը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ