20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

”Բարեկամություն ունի Ամերիկա, երևի կօգնեն էլի, որ հմի սենց լավ ռիսկով խոսում ա … ” /վիդեո/

Տավուշի մարզկնետրոն Իջևան քաղաքի մեծահասակները ՀՀ 4-րդ նախագահին  խնդրում են միայն, որ ժողովրդի մասին մտածի, իրենց քաղաքում աշխատատեղեր բացի: ”Ով էլ ընտրվի` ժողովրդի մասին մտածի”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին նրանք: Վերջիններս հույս ունեն, որ փոփոխություններ կլինեն:

Մեր զրուցակիցներից ոմանք կարծում են, որ թեկնածուներից ամենալավը ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է: ”Ուզում ենք իրան ընտրենք, լավ կըլի վատ կլնի, իրա խոսքի տերն ա էլի … ծրագիրը դե լավ ա գրած, դե էնտեղ բարեկամություն ունի Ամերիկա, երևի կօգնեն էլի, որ հմի սենց լավ ռիսկով խոսում ա”,-Հովհաննիսյանի մասին ասաց իջևանցիներից մեկը:

Մյուս “կյանք տսած” իջեւանցիները ասացին` ոչ մեկին էլ չեն հավատում. “շատերն են եկել, խոստումներ տվել … “:

Ինչ վերաբերում է նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանին.  ”Բագրատյանը, նա հին բաներիցն է, դա լավ եմ հասկանում: Բագրատյանի մասին չեմ կարա ոչ մի բան ասեմ, պատերազմի ժամանակ վարչապետ էր, վագոնով շիբին էին ծախում, ես նրա մասին ի՞նչ կարամ ասեմ”,-ասաց ակտիվիստ պապիկը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ