03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մի գիշեր բանտի դռանը

«Գևորգ Սաֆարյանի  ազատ արձակման համար ակցիա կազմակերպել են երիտասարդները, սակայն ակցիայի շրջանակներում նաև քաղաքացիներ են  միանում: Քաղաքական հալածանքների ենթարկված երիտասարդի կալանավորումը մտահոգիչ է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԻՄ վարչության անդամ, ՀԽ պատգամավոր Գագիկ Սարուխանյանը:

Սարուխանյանը նշեց, որ ակցիան կավարտվի վաղը, քանի որ երիտասարդները մտադիր են ողջ գիշեր մնալ Նուբարաշեն ՔԿՀ-ի մոտ: Հիշեցնենք, նախապես հայտարարվածի համաձայն` աջակցության ակցիան կմեկնարկի այսօր ժամը 17:00-ին:

Սարուխանյանի փոխանցմամբ՝ ակցիայի ընթացքում նախատեսված են հանդիպում-զրույցներ  նախկին քաղհալածյալների հետ, դասախոսություններ մարդու իրավունքների վերաբերյալ, ֆիլմերի դիտումներ, հեղինակային և ազգային երգ ու պար:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ