27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դա անհրաժեշտ է Սուրիկ Խաչատրյանի ընտանիքին պաշտպանելու համար. պաշտպան

ՀՀ վերաքննիչ  քրեական դատարանն այսօր մերժեց Սյունիքի մարզպետի առանձնատան մոտ զինված միջադեպի գործով ամբաստանյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանի բողոքը` ուժի մեջ թողնելով  ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մեղադրական դատավճիռը:

Ըստ այդմ` Արտակ Բուդաղյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ  հոդվուածի 1-ին մասով՝ սպանության սպառնալիք, հիշեցնում է «Փաստինֆո»-ն: Նկատենք, Արտակ Բուդաղյանը համաներման որոշման կիրառմամբ  ազատվել էր պատժից:

Պաշտպան Հայկ Ալումյանն իր վերաքննիչ բողոքում  միջնորդում էր  ամբողջությամբ բեկանել դատավճիռը, իսկ Արտակ  Բուդաղյանին ճանաչել անմեղ ու արդարացնել.

«Արվեց մի շատ վատ բան՝   անմեղ մարդու նկատմամբ, ով շատ ծանր էր տուժել այդ դեպքի ժամանակ, օրինական ուժի մեջ թողնվեց մեղադրական դատավճիռը  զուտ այն բանի համար, որ դա անհրաժեշտ է Սուրիկ Խաչատրյանի ընտանիքին պաշտպանելու համար»:

Հ.Ալումյանը նշեց, որ պարտադիր բողոքարկելու է Վերաքննիչ դատարանի այս որոշումը Վճռաբեկ դատարան , ապա սպառելով ներպետական դատական ատյանները Մարդու իրավունքների եվրոպական դատարան :

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ