08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ծառուկյանը չօգնեց, Րաֆֆուն է ուզում /վիդեո/

Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ Գոհար Արուշանյանը բողոքում է, որ իրենց քաղաքում աշխատատեղեր չկան:

”Գործ չկա, ջահելները սաղ տանն են, մեկը` պոստում է, կանգնում է, վիրավորվում են: 26 տարեկան հարս ու ջահել տղա ունեմ, սաղ տանն են: Նստած սպասում ենք, որ 30 հազարով երեխեքին պահենք”,-Henaran.am-ին պատմեց տիկին Գոհարը:  

Բերդեցի Արմինե Գինոսյանը նույն խնդրից դժգոհեց: Ասաց` “Բերդը քաղաք է,բայց գյուղի կարգավիճակ ունի”:  ”Աշխատատեղ չունենք, առաջինը մտածում ենք, որ մեր երիտասարդությունն ունենա աշխատատեղ”,-ասաց:

Արմինեն մեզ պատմեց, որ ժամանակին ԲՀԿ անդամ է եղել, բայց դուրս է եկել կուսակցությունից:” Երեխայիս օգնություն էր հարկավոր, իսկ ԲՀԿ-ի ոչինչ չարեց: “Ես ուզում էի ինձ օգնեին, հիվանդանոցի խնդիրներ ունեի, իսկ հիմա ուզում եմ իմ խնդիրներով դիմել Րաֆֆի Հովհաննիսյանին: Ինձ թվում է իր հետ միասին իմ երազանքները կկատարվի”,-ընդգծեց Արմինեն: Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ