29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մի գողացե’ք

«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը ստիպված է հանրությանը կրկին  հիշեցնել և պարզաբանել, որ մենք «Օրինաց Երկիր» կուսակցության, Արթուր Բաղդասարյանի և իր նախաձեռնությունների հետ բացարձակապես ոչ մի կապ չունենք:

«Օրինաց Երկիր» կուսակցությունը  նախաձեռնել է «ստեղծել» մի նոր կուսակցություն, և կոպտորեն խախտելով քաղաքակիրթ գործելակերպի և մարդկային պատշաճության կանոնները, այդ նոր կուսակցությունը անվանում է մեր՝ ավելի քան երեք տարի շարունակ գործող կազմակերպության անունով՝ «Հայկական Վերածնունդ»: Մի կողմ դնենք այն, որ վարկաբեկված կուսակցությունը նոր անվանումով հասարակությանը ներկայացնելը դա ոչ թե վերածնունդ է, այլ խաբեբայություն հանրությանը մոլորեցնելու և խաբելու փորձ: Հասկանում ենք որ բոլորը, նույնիսկ վարկաբեկված քաղաքական գործիչները իրավունք ունեն նոր կազմակերպություններ բացելու և դրանք ըստ իրենց ցանկության անվանելու՝ որքան էլ որ անունը պարունակությանը չհամապատասխանի: Սակայն գոյություն ունեցող կազմակերպության անունը կրկնօրինակելը համարժեք է գողության և դատապարտելի է:

«Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավարությանը պահանջում ենք չդիպչել մեր կազմակերպության անվանը՝ բառիս ուղղակի և անուղղակի իմաստներով: Հայոց լեզուն ունի հսկայական բառապաշար, և դժվար չէ ընտրել մեկ այլ անուն: Իսկ երևակայության բացակայության դեպքում առաջարկում ենք օգտվել Արթուր Բաղադասարյանի շուրջ ձևավորված ածականների շարքից:

 

Ճշմարիտ «Հայկական Վերածնունդ» կազմակերպություն

Ֆրանսիա, Փարիզ, 15 փետրվարի 2016 թ

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ