10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

ԵՄ-ն Թուրքիային կոչ է արել դադարեցնել Սիրիայի տարածքների հրետակոծությունը

Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Թուրքիային կոչ է արել դադարեցնել Սիրիայում քրդական «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (ԺՊՈւ-YPG) դիրքերի հրետակոծությունը, գրում է Ermenihaber.am-ը:

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` Մոգերինին հայտարարել է, որ բոլոր կողմերը պետք է կատարեն Սիրիայում կրակը դադարեցնելու մասին ընդունված որոշումը:

Պատասխանելով Սիրիայում Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի հնարավոր միջամտության ու Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի տարածքներում ԺՊՈւ-ի դիրքերի հրետակոծության մասին հարցին` Մոգերինին ասել է.

«Օրեր առաջ բոլորս միասին, այդ թվում` Թուրքիան, նստեցինք սեղանի շուրջ և քննարկեցինք այն քայլերը, որոնք պետք է արվեն բախումները դադարեցնելու համար: Բայց մեզ համար լրիվ անսպասելի բոլորովին հակառակ միտում ենք տեսնում»:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ