01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լոռու դատախազը ԿՊԶ-ում էր. Ժամանակ

Ըստ թերթի տեղեկությունների, Լոռու դատախազությունը փորձում է Վանաձորի քննչական բաժնին ստիպել դադարեցնել  անցյալ տարի “Մուշ” ռեստորանում ծեծելով սպանված երեւանցի փաստաբան Սամվել Շարբաթյանի գործով ձերբակալված Սամվել Դիլոյանի քրեական հետապնդումը:

Ավելին, Լոռու մարզի դատախազ Մովսես Մովսիսյանը 2 օր առաջ գնացել է ԿՊԶ` անձամբ տեսակցելու Դիլոյանի հետ: Վերջինս ամսիներ շարունակ այս գործով հետախուզման մեջ էր, Վանաձորի ավագանու անդամ է, եւ բիզնեսմեն:

Նա նոյեմբերի 18-ին Արտակ եւ Արեն Վերանյանների հետ վերոնշյալ ռեստորանում հանդիպել է փաստաբանին` անձնական հարցերի շուրջ նրանից պարզաբանումներ ստանալու: Ծագած վիճաբանության արդյունքում փաստաբանը մահացել է` ստացած բազմաթիվ վերքերից:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ