13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

“FEMEN”-ի աղջիկներն այս անգամ մերկացել են Հռոմի պապի հեռանալու կապակցությամբ /ֆոտո/

Սկանդալային համբավ ունեցող ուկրաինուհիների  “FEMEN” խումբը հերթական ակցիան է կազմակերպել: Այս անգամ այն նվիրված էր Հռոմի պապի` գահից հրաժարվելուն, եւ անց է կացվել Ֆրանսիայի մայրաքաղաքի “հոգեւոր սրտում”` Փարիզի Աստվածամոր տաճարում, գրում է “Le Figaro”-ն:

Խմբավորման 8 աղջիկները, խառնվել են զբոսաշրջիկների ամբոխի հետ, ներխուժել տաճարի ներսը, որտեղ հանել են վերարկուները եւ, ըստ ավանդույթի, կիսամերկ մնացել: Նրանց մարմինների վրա գրություններ են եղել` “Պապն այլեւս չկա”, “հավատի ճգնաժամ”, “ցտեսություն, Բենեդիկտոս”:

Նրանց ակցիան  շարունակվել է մի քանի րոպե, մինչեւ որ ոստիկաններին հաջողվել է ֆիզիկական ուժ կիրառելով նրանց դուրս տանել տաճարից:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ