25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հանուն քրիստոնյաների․ Հռոմի պապն ու Պատրիարք Կիրիլը առաջին անգամ հանդիպել են /ֆոտո, վիդեո/

Երեկ ուշ երեկոյան Կուբայում տեղի է ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հանդիպումը։ Կաթոլիկ եւ ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչները չէին հանդիպել գրեթե 1 000 տարի՝ սկսած 1054 թվականից։

Հանդիպումը տեւել է մոտ 2 ժամ, անցել է փակ դռների հետեւում։ Հանդիպման ավարտին նրանք համատեղ հռչակագիր են ստորագրել, որը հիմնականում ուղղված է քրիստոնյաներին հետապնդումներից ու սպանդից պաշտպանելուն։ Հռչակագրում խոսվում է նաեւ մուսուլմանների միգրացիայի խնդիրների մասին։ Առանձին ուշադրություն է դարձվել ընտանիքի պահպանման խնդրին, նշվել է, որ ընտանիքը կարեւորագույն արժեքն է, եւ հոգեւոր առաջնորդներն իրենց մտահոգությունն են հայտնել տարբեր երկրներում նկատվող ընտանեկան ճգնաժամի առնչությամբ, հայտնում է kp.ru-ն։

Հանդիպումից հետո Պատրիարք Կիրիլը լրագրողներին ասել է, որ իրենք Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ բաց եղբայրական խոսակցություն են ունեցել․ «շատ կարեւոր զրույց էր, որը մեզ հնարավորություն տվեց հասկանալ միմյանց դիրքորոշումները։ Այս զրույցի արդյունքներն ինձ թույլ են տալիս ասել, որ այսօր երկու եկեղեցիները կարող են համատեղ ակտիվորեն աշխատել, որպեսզի ողջ աշխարհի քրիստոնյաներին պաշտպանենք, նպաստենք, որ աշխարհում այլեւս պատերազմներ չլինեն»,- ասել է նա։

inx1080 inx1080 (1)

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ