21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մոսկվաբնակ հայի ժամադրությունը վերածվել է փոխհրաձգության

38-ամյա Արթուր Հաքումյանը, ով փետրվարի 8-ին վիրավորվել է Մոսկվայի կենտրոնում գտնվող “Օլիվա” ռեստորանում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում, ներկայումս գտնվում է հիվանդանոցում` ոստիկանների հսկողության տակ, տեղեկացնում է “LifeNews”-ը:

Փոխհրաձգությանը մասնակցել է մոտ 40 մարդ, սակայն ներկա պահին ոստիկաններին հայտնի է միայն Արթուրի մասին: Չնայած Արթուրի խոսքով` ինքը պատահական զոհ է դարձել:

“Ես ռեստորանում ժամադրության էի, աղջկա էի սպասում, երբ լսվեցին կրակոցները: Ես փորձեցի փախչել, բայց աստիճանների վրա կրակեցին իմ ոտքերին”,-պատմել է Արթուրը` նշելով, որ ինքը չի տեսել կրակողներին, սակայն համոզված է, որ չի էլ ճանաչում: Քանի որ վնասվածքները լուրջ են եղել, Արթուրն ստիպված է եղել բժշկական օգնության դիմել:

Գործի առնչությամբ հետաքննություն է սկսվել, որի արդյունքում էլ կպարզվի` նա պատահական զոհ է, թե` փոխհրաձգության մասնակից: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ