22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Թուրքի պես սուտ եք խոսում. սկանդալ մակեդոնական հեռուստաալիքի եթերում

Մակեդոնական «Sitel» հեռուստաընկերության լուրերի խմբագիր և հաղորդավար Դրագան Պավլովիչ Լատասը, ուղիղ եթերթում դիմելով ընդդիմության առաջնորդ Զորան Զաևին, ասել է. «Թուրքի պես սուտ եք խոսում»:

Միջադեպը տեղի է ունեցել լրատվական հաղորդման ժամանակ, երբ Զաևը հյուրընկալվել է հայտնի հաղորդավարին, գրում է Ermenihaber.am-ը:

Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` միջադեպը հարուցել է թուրքական կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների զայրույթն ու բողոքը, ինչից հետո էլ հաղորդավարը թուրքերից ու Թուրքիայից հրապարակավ ներողություն է խնդրել:

Աղբյուրի հաղորդմամբ` միջադեպի առիթով հայտարարություն է տարածել Մակեդոնիայում Թորքիայի դեսպան Օմեր Շյոլենդիլը՝ քննադատելով հաղորդավարին: Դեսպանը նշել է, որ ներողությունը չի կարող փոխհատուցում լինել թուրքերին ուղղված այդ վիրավորական արտահայտության համար:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ