25 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Մեկ տարի` առանց Հյուսթոնի /վիդեո/

Այսօր լրանում է լեգենդար երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մահվան մեկ տարին: 2012-ի փետրվարի 11-ին Հյուսթոնին մահացած գտան Լոս Անջելեսի “Բեւեռլի Հիլթոն” հյուրանոցում: Երգչուհու մահվան մի քանի վարկածներ առաջ քաշվեցին` սրտի աթերոսկլերոզից մինչեւ կոկաինի չարաշահում: Նրա հուղարկավորությունը կայացավ փետրվարի 18-ին հարազատ Նյուարք քաղաքում: 

Հյուսթոնի երաժշտական կարիերայի սկզբից` 1985-ից, նրա ալբոմները, սինգլները եւ տեսահոլովակները 170 մլն օրինակով վաճառվել են ողջ աշխարհում: Երգչուհին 400 մրցանակի է արժանացել, այդ թվում` 6 “Գրեմմիի”, “American Music Awards”-ի 21 մրցանակի, 2 “Էմմիի”, “Billboard Music Awards”-ի 15 մրցանակի եւ այլն:

2012-ի օգոստոսին թողարկվեց ռեժիսոր Սալիմ Ակիլայի “Sparkle” երաժշտական դրաման` Ուիթնի Հյուսթոնի մասնակցությամբ: Ֆիլմի նկարահանումներն ավարտվել էին երգչուհու անսպասելի մահվանից 3 ամիս առաջ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ