21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ․ ԱՄՆ տեսակետը չի փոխվել

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին լրագրողների հետ հերթական ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ-ն Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD) ահաբեկչական կազմակերպություն չի համարում:

Քիրբին հաստատել է, որ այս հարցով Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, սակայն որևէ մանրամասնություն չի հաղորդել այդ հանդիպման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը երեկ կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն: Դեսպանից պահանջել են հստակեցնել ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբիի հայտարարությունը`կապված Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) հետ:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ