26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դաունի համախտանիշով այս 20-ամյա աղջիկը կոտրում է բոլոր կարծրատիպերը

Իռլանդիայից 20-ամյա Ռոյիսին դե Բուրկան Դաունի համախտանիշ ունի։ Աղջիկը կոտրում է բոլոր կարծրատիպերը։ Այս յուրահատուկ աղջիկը ոչ միայն ավարտել է իջնակարգ դպրոցը, այլեւ համալսարան է ընդունվել։

Ռոյիսինը ծնվել է մեծ ընտանիքում, նա 6 քույր ու եղբայր ունի, եւ նրա մայրը նրան մյուս երեխաների նման է դաստիարակել։

«Սկզբում վախեցա, երբ ինձ ասացին, որ նա Դաունի համախտանիշով է ծնվել, հետո հանգստացա՝ ամեն երեխա էլ իր խնդիրներն ունի։ Նա մյուսներից չէր տարբերվում, քույրերն ու եղբայրները դաս էին անում, ինքը նայում ու սովորում էր։ Ինչու պետք է նրան հատուկ դպրոց տայի, տվեցի այն դպրոցը, որտեղ մյուս երեխաներս էին սովորում»,- պատմում է աղջկա մայրը։

Նա փոքրուց աչքի էր ընկնում նպատակասլացությամբ ու արտասովոր երեւակայությամբ։Նա բանաստեղծություններ է գրում, լավ սովորում է։ Նրա համակուրսեցիները հիացած են աղջկա ունակություններով ու աշխատասիրությամբ։

Ռոյիսինը ապրում է եղբոր հետ՝ ծնողներից առանձին։ Մայրն ասում է՝ շատ հպարտ է իր աղջկանով ու այն ամենով, ինչին նա հասել է։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ