16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Թուրքիայում տուրիզմը մեռնում է․ հազարավոր հյուրանոցներ վաճառքի են հանվել

Թուրքիայում՝ տուրիստական քաղաքներում, 1 300 հյուրանոց է վաճառքի հանվել։ Դեռեւս մեկ տարի առաջ այնտեղ հանգստացողների պակաս չէր զգացվում, սակայն հիմա դրանք դատարկվել են։ Այդ հյուրանոցներն ընդհանուր առմամբ 153 հազար հոգու է տեղավորում, իսկ այդ հյուրանոցների ընդհանուր արժեքը կազմում է 10 միլիարդ դոլար, հայտնում է kp.ru-ն։

Միայն Անթալիա քաղաքում 410 հյուրանոց է վաճառքի հանվել, որոնցից 120-ը հինգաստղանի հյուրանոցներ են։

Թուրքիայում տուրիզմը մեռնում է մի քանի պատճառներով։ Նախ՝ այնտեղ ամենաշատ հանգստանում էին ռուսները, իսկ հիմա Թուրքիա չեն մեկնում՝ ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման ֆոնին, բայց այդ Թուրքիայում վերջին ամիսներին մեծացել են ահաբեկչությունները, այստեղ այլեւս ապահով չէ, եւ շատ երկրներ իրենց քաղաքացիներին հորդորում են Թուրքիա չմեկնել։

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ