29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայերը դեռ շփոթում են տնային ու եթերային հագուստը /վիդեո/

՛՛Անի Քոչար՛՛ փրոդաքշնի տնօրեն Անի Քոչարը կարծում է, որ չի կարելի տարբերակել`  հայ կանայք են ավելի նորաձեւ, թե տղամարդիկ: ”Շատ անհատական է, սեռային բաժանումը ճիշտ չէ, շատ ծայրահեղ մոտեցում է, որովհետև կան և նորաձև տղամարդիկ, և կանայք”,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց Քոչարը: 

 Նրա խոսքով` նորաձև լինելու համար ոչ թե սեռն է որոշիչ, այլ մարդու անձնային հատկանիշները: ”Թե նա որքանով է հակված լինել նարաձև, կամ հանգնվել գեղեցիկ, շպարվել”,-բացատրեց նա: Սակայն Անի Քոչարի խոսքով` նորաձևությանն ավելի շատ կանայք են հետևում: Իսկ սա արդեն սեռից է բխում:

”Կանայք սիրում են կատալոգներ թերթել, հետևել, ընդօրինակել իրենց տեսածը, խանութներին դիմել` իրենց տեսածն ունենալու համար, իսկ հայ տղամարդիկ այդ հարցում առավել անուշադիր են ”,-կարծում է մոդելը: Բայց այն, որ վերջին տարիներին հայ տղամարդիկ ավելի նորաձև են դարձել, ակնհայտ է: 

Անի Քոչարը նկատեց, որ շատերը պատկերացում չունեն, թե ինչ է նշնակում “դրես-կոդ”: ”Այսինքն` հագնվելու ճիշտ կուլտուրա, ճիշտ մշակույթ չունեն: Պետք է հասկանալ` այն հագուստով և այն հարդարման պարագաներով, որոնցով գնում ես ինչ-որ հանդիսության, միջոցառման կամ երեկույթի,  նույն հագուստով գնումների կամ հարևանի տուն չես գնա”,-ասաց Անին և ավելացրեց, որ մեզանում մշակույթը պետք է փոխվի, և մարդիկ գան գիտակցության, որ այն, ինչ եթերում է, ամսագրերում է, առօրյայի համար չէ: “Պետք է հստակ հասկանալ, թե որ հագուստով` ուր են գնում”:  

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ