23 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Թարմ հացի մեջ թմրամոլի ասեղ է գտել

Մանչեսթր քաղաքի “Tesco” սուպերմարկետից գնված հացի մեջ ասեղ է հայտնաբերվել: Կինը, ով հացը գնել էր 10-ամյա որդու համար բուտերբրոդ պատրաստելու նպատակով, դիմել է դատարան:

Պարզվել է, որ ասեղն օգտագործված է եղել: 61-ամյա թմրամոլ Դեյվիդ Ռոջերսն ավելի լավ բան չի մտածել, քան մի քանի օր առաջ նույն ասեղով ինքն իրեն հերոին ներարկելուց հետո այն հացի մեջ պահել: 

Փորձաքննության արդյունքում դատարանը հաստատել է, որ ասեղը հացի մեջ է տեղադրել հենց Ռոջերսը, սակայն  քննիչի խոսքով` ապացույցներ չկան, որ նա արել է դա որեւէ մեկին վնասելու նպատակով:

“Ես ինքս դժվարանում եմ հավատալ, որ լինելով հայր եւ պապիկ` նման բան եմ արել”,-խոստովանել է Ռոջերսը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ