17 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Սպանել է 2 տարեկան որդուն եւ ինքնասպան եղել

ՌԴ Կրասնոյարսկի շրջանում քրեական գործ է հարուցվել երիտասարդ տղամարդու եւ մանկահասակ երեխայի մահվան կապակցությամբ։ Ինչպես պարզվել է, կիրակի երեկոյան 36-ամյա տղամարդը սպանել է իր 2 տարեկան որդուն, ինչից հետո ինքնասպան է եղել։

Տղայի ծնողները, տեսնելով, որ որդին իրենց զանգերին չի պատասխանում, գնացել են նրա տուն, կոտրել դուռն ու հայտնաբերել նրա եւ փոքրիկի դիերը։ Դիերի կողքին ատրճանակ է հայտնաբերվել։

Ընտանիքի մայրը վերջերս լքել էր ամուսնուն եւ որդուն, ինչից հետո տղամարդը դեպրեսիվ վիճակում էր, հաճախ էր խոսում ինքնասպանության մասին, պատմել են հարազատները:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ