19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Վրաստանի ՊՆ նախարարը հերքել է

Փետրվարի 2-ին Razm.info-ի հետ բացառիկ հարցազրույցում պաշտոնական այցով Երևանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հերքել է վրացական «Դելտա» ռազմարդյունաբերական ձեռնարկության՝ Ադրբեջանին ականանետներ և նռնականետներ վաճառելու մասին լուրը։

Լրագրողի հարցին, թե արդյոք համապատասխանո՞ւմ է իրականությանը «Դելտայի»՝ Ադրբեջանին տվյալ զինատեսակները վաճառելու մասին լուրը, եւ արդյոք Վրաստանն այդ երկրից ստացել է գնված զենքը Հայաստանի դեմ չօգտագործելու որեւէ երաշխիք, Խիդաշելին պատասխանեց. «Որքան ես եմ քաջատեղյակ, դա սխալ տեղեկատվություն է, այսպիսով մենք երբեք չենք խոսել երաշխիքների մասին։

Ես երեկ եւս մեկ անգամ ճշտեցի, եւ հաստատվեց, որ տվյալ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում», -վստահեցրեց հարևան Վրաստանի ռազմական պատասխանատուն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ