16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԵԽԽՎ-ում Ադրբեջանը որպես ռեպրեսիվ երկիր ներկայացվող բանաձեւ է ընդունվել

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հունվարյան նստաշրջանում անդամ երկրներում իրավապաշտպանների վիճակի հետ կապված բանաձեւ է ընդունել, որում Ադրբեջանը ներկայացվել է որպես իրավապաշտպանների դեմ ռեպրեսիաներ իրագործող պետություն:

«Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում իրավապաշտպանների դերն ու պաշտպանության ուժեղացումը» բանաձեւում նշվում է, որ որ մի շարք երկրներում, այդ թվում` Ադրբեջանում, Թուրքիայում եւ Ռուսաստանում իրավապաշտպանների դեմ բռնաճնշումների ուժեղացումն անհանգստություն է առաջացնում։

Վեհաժողովը այդ երկրներին կոչ է արել զերծ մնալ իրավապաշտպանների նկատմամբ սպառնալիքներից եւ բռնաճնշումներից, հատկապես, ֆիզիկական հարձակումներից, ապօրինի ձերբակալություններից, վարչական կամ դատական հետապնդումներից, նորմալ պայմաններ ստեղծել իրավապաշտպանների գործունեության եւ պաշտպանության համար, խուսափել նրանց գործունեությունը եւ ֆինանսական օգնությունները սահմանափակող օրենքների ընդունումից, նրանց դեմ վարկաբեկիչ արշավներից, ակտիվորեն աջակցել քաղաքացիական հասարակության զարգացմանը, համերաշխություն ցուցադրել մարդու իրավունքները պաշտապնող կազմակերպություններին եւ անձանց նկատմամբ վերաբերմունքում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ