22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Ռուսական А321ինքնաթիռի կործանման հետ թուրքական «Գորշ գայլեր»-ի կապը

Ռուսական A321 ինքնաթիռի կործանումը Եգիպտոսում կարող է կապված լինել թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեության հետ։ Այդ մասին գրել է ռուսական “Коммерсантъ“-ը՝ հղում անելով ռուսական հատուկ ծառայություններում իր աղբյուրին։

«Հատուկ ծառայություններում կարծում են, որ ռուսական ինքնաթիռի պայթյունի հետ թուրքական ազգայնական կազմակերության անդամները կապ ունեն։ Նրանք սերտ կապված են նաեւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ»,- ասել է աղբյուրը։

Հարկ է նշել, որ «Գորշ գայլեր» կազմակերպությունը մասնակցել է Չեչնիայում ռազմական գործողություններին, ինչպես նաեւ նրանք իրենց վրա են վերցրել ռուսական Су-24 կործանիքի օդաչուներից մեկի սպանությունը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ